«Ինտերը» հաղթեց «Նապոլիին» և նվաճեց Իտալիայի սուպերգավաթը
Միլանի «Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Նապոլիին»։
60-րդ րոպեից «Նապոլին» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։
Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։
47-ամյա իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» նվաճեց 5-րդ տիտղոսը։ Նա թիմը ղեկավարում է 2021 թվականից եւ նախքան այս նվաճել էր Իտալիական երկուական գավաթ եւ սուպերգավաթ։ «Ինտերը» 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։


Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նորվեգիայում հայ մարմնամարզուհին 3 ոսկե մեդալ է նվաճել
Նորվեգիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «The northern lights 2024» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բարի լույս, չեմպիոննե՛ր». Հենրիխ Մխիթարյան
«Բարի լույս, չեմպիոննե՛ր»,- այսօր այսպես է իր երկրպագուներին ողջունել Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ։ Հիշեցնենք,...
Հայտնի են ծանրամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ին մասնակցելու համար
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար...
Ըմբիշ Նարեկ Օհանյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն: Առաջին շրջանում Վորոնեժի մ...