Հայաստանը նոր դաշնակիցներ է փնտրում․ Արարատ Միրզոյան
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Հայաստանը նոր դաշնակիցներ է փնտրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ ռացիոնալ մտածող յուրաքանչյուր հասարակություն միշտ պետք է ջանքեր գործադրի նոր դաշնակիցներ գտնելու համար։
Միրզոյանի խոսքով՝ մեզ համար սա ուղղակի պահանջ է 2020 թվականի պատերազմի ողբերգությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ բախվեցինք դաշնակիցների կողմից աջակցության մեխանիզմների անգործության իրավիճակին, համենայն դեպս մեր սպասելիքները չարդարացան։
«Բնականաբար, մենք սկսեցինք նոր դաշնակիցներ փնտրել, առաջին հերթին՝ անվտանգության ոլորտում խնդիրները լուծելու համար»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հերքելով անվտանգության այլ համակարգերին վերաբերող փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկությունը։
Միաժամանակ նախարարը հիշեցրեց մեխանիզմների ներդրումը, որոնք բարձրացրել են սահմանին անվտանգության մակարդակը՝ ի դեմս ԵՄ առաքելության։ Նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ գործընկերների հայտարարություններին։ Մեզ համար չափազանց կարևոր են տարածաշրջանում նոր սահմաններ գծելու փորձերի դեմ հայտարարությունները, նշել է արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...