«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում». Միրզոյան
Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում։ 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը։
«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում կամ ստորագրած երեք կողմերից երկուսը խախտել են այդ կետերը։ ՀՀ–ն միշտ հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որը ինքն էր ստանձնել»,– ընդգծեց նա։
Նա նշեց` հայտարարության մյուս երկու կողմերը, ցավոք, այդպես չեն վարվել և ապացույցներն ավելի քան շոշափելի են առաջին հերթին ԼՂ–ի և Լաչինի միջանցքի մասով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը. «Հրապարակ»
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ Ք...
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների վ...