Բորելը խեղաթյուրում է Ալիևի հայացքները Ադրբեջանի և ՀՀ-ի տարածքների մասին պատմական փաստերի վերաբերյալ․ Հաջիզադե
Ադրբեջանը վճռականորեն մերժում է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի կողմից իր հասցեին հնչեցրած «անհիմն» պնդումները՝ անցած երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Նրա խոսքերով՝ «ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի ակնհայտ խեղաթյուրումը արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ, եւ նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որոնք ավելի են սրում Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները»:
«Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջովին խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի հայացքները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների մասին պատմական փաստերի վերաբերյալ, այլև հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Հաջիզադեն։
Այնուհետև նշվում է, որ «չնայած միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրել Հայաստանին համոզելու գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանն ու կայունությանը»:
Բրյուսելում երեկ կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները համաձայն են, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ հարաբերությունների առարկայական կարգավորմանը և խաղաղ բանակցություններին: Նրա խոսքով, «նախագահ Իլհամ Ալիեւի վերջին տարածքային պահանջները մեծ տագնապ են առաջացնում, եւ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...