Անհրաժեշտ է զինվել ՌԴ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության համար․ Գերմանիայի ՊՆ
Գերմանիան պետք է հաշվի առնի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը և տրամադրվի դրան։ Այս մասին ZDF-ի եթերում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Խոսքը «հարձակման կոնկրետ նախապատրաստման» մասին չէ, սակայն պետք է հաշվի նստել նման հնարավորության հետ, կարծում է նախարարը։
«Իսկ երբ մենք ինչ-որ բանի հետ հաշվի ենք նստում, ապա պետք է համակերպվել վտանգի հետ, որը հայտնի չէ՝ կգա, թե ոչ։ Անհրաժեշտ է զինվել այդ դեպքի համար, հենց դա ենք մենք հիմա անում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին։ Եվ դա անհրաժեշտ է»,- ասել է նա։
Այդ նպատակով Բալթյան երկրներում պետք է ներկա լինի գերմանական բրիգադը, որը մինչեւ 2027 թվականը «լիովին մարտունակ կլինի», հավելել է նախարարը: Նա նաև մեջբերել Է ռազմական փորձագետների գնահատականները, որոնց համաձայն՝ «մի քանի տարի կպահանջվի, որպեսզի Ռուսաստանը <...> ի վիճակի էր դա անել (սկսել մարտական գործողություններ)»:
«Եվ այդ ժամանակը՝ հաջորդ երեք-հինգ տարիները, մենք պետք է ակտիվորեն օգտագործենք զինվելու համար»,- եզրափակել է Պիստորիուսը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...