ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փրկարարները տասնյակ քաղաքացիների ցուցաբերել են համապատասխան օգնություն

ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ուժեղացված ռեժիմով հերթապահում են հանրապետության ավտոճանապարհներին։ ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված անցել են ուժեղացված ծառայության։


Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի, բարդ ռելիեֆային տեղանքով և առավել խնդրահարույց հատվածներում փրկարարների կողմից սահմանվել են հերթապահություններ, մասնավորապես՝ Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Մարտունի քաղաքում, Սևան-Դիլիջան (Սևանի թերակղզու խաչմերուկում), Երևան-Սևան (Չայնիի ոլորաններ և Հրազդան քաղաքի մոտակայք), Ապարան-Քուչակ և Վայք-Սարավան ավտոճանապարհներին։


Սյունիքի մարզում աշխատանքները վերսկսել է Գորայքի առաջնային օգնության հենակետը։


Փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր՝ քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով։


Հունվարի 22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 տրանսպորտային միջոց, 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:


Նշված հատվածներում աշխատանքները շարունակվում են։










Քաղաքականություն