ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոթորիկ՝ Իռլանդիայում․ 170 հազար տուն և ձեռնարկություն հոսանքազրկվել է
Բրիտանական կղզիներում մոլեգնած «Իշա» ուժեղ փոթորիկը հասել Է Շոտլանդիայի ափեր։
Փոթորկի պատճառով ավելի քան Իռլանդիայում, տապալվել են հարյուրավոր ծառեր, չեղյալ է հայտարարվել ավիաչվերթների մեծ մասը, իսկ ԶԼՄ-ները հայտնում են բազմաթիվ ավերածությունների մասին։
Ուժեղ քամին վնաս է հասցրել ամբողջ երկրի էլեկտրաէներգետիկ համակարգին։ Այդ պատճառով հոսանքի հետագա անջատումներ են սպասվում։ Մասնագետների թիմն աշխատում է էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ այնտեղ, որտեղ դա թույլ են տալիս պայմանները։
Եղանակային վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Իռլանդիայի մի շարք առափնյա շրջաններում ուժեղ քամու պատճառով, որի ուժգնությունը հասել է մոտ 150 կմ/ժ-ի։ Անբարենպաստ եղանակային պայմանները խափանումների են հանգեցրել ճանապարհային և երկաթուղային հաղորդակցության աշխատանքում։