ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10-ամյա աղջիկն այրվածքներ է ստացել, երբ խաղավարը ազոտ է լցրել նրա վրա․ ՌԴ

Մոսկվայում մանկական տոնն ավարտվել է հոբելյարի երկրորդ աստիճանի այրվածքներով, որի վրա խաղավարը հեղուկ ազոտ է լցրել: Ազոտով հնարքները չեն հայտարարվել ծրագրում, սակայն խաղավարն «անակնկալ» է արել։


SHOT տելեգրամյան ալիքի տվյալներով՝ 10-ամյա աղջկա մայրը նրան կես ժամանոց ժամանցային ծրագիր է պատվիրել, որում աղջկան եւ նրա ընկերներին պետք է սեւ պաղպաղակ եւ համեղ կոկտեյլներ հյուրասիրեին եւ առանց նվերների չթողնեին: Ընդ որում, շոուում հեղուկ ազոտի օգտագործման մասին ոչինչ չի ասվել։ Ամբողջ տոնն արժեցել է 42 հազար ռուբլի (189,000 դրամ)։


Տուժածի մոր խոսքով՝ ազոտը հայտնվել է շոուի ավարտին, երբ խաղավարն առաջարկել է արագ սառեցնել պատրաստված լիմոնադը։ Ծրագրի ամենավերջում խաղավարն ազոտով ջրել է աղջկան:


Ազոտը հոբելյարի ձեռքերին և ոտքերին հարվածելուց մի քանի վայրկյան անց նրա դեմքը փոխվեց և սկսեց բղավել, որ ցավում է: Արդյունքում բժիշկները նրա մոտ երկրորդ աստիճանի այրվածքներ են արձանագրել։ Կազմակերպիչները մայրիկին առաջարկել են 7 հազար ռուբլի զեղչ միջադեպի համար (31,500 դրամ)։


Այժմ ոստիկանությունը պարզում է պատմության մանրամասները։



Քաղաքականություն