
ՌԴ-ում մարդկանց գույքը կբռնագրավեն՝ բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար

ՌԴ Պետդումայի պատգամավորները խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել Ռուսաստանի Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար գույքի բռնագրավման մասին։
Փաստաթուղթը խորհրդարանը ստացել է այսօր առավոտյան, օրինագծի համահեղինակների թվում են Պետդումայի ղեկավարները, բոլոր խմբակցությունների ղեկավարները (բացառությամբ «Նոր մարդկանց») և պատգամավորների մեծամասնությունը։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ ասել էր, որ օրինագիծը «թույլ կտա բռնագրավել փողերը, թանկարժեք իրերը կամ այլ գույք, որն օգտագործվում է կամ նախատեսված է հանցավոր գործունեության ֆինանսավորման համար՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը», ինչպես նաև թույլ կտա դատարաններին զրկել քաղաքացիներին պատվավոր կոչումներից։
Վոլոդինը հայտնել է, որ, ըստ օրինագծի, գույքը կարող են բռնագրավել, եթե անձը դատապարտվի Քրեական օրենսգրքի ութ հոդվածներով:
Պետդումայի պատգամավորների մեծ մասը ստորագրել է պետական անվտանգության դեմ ոտնձգությունների եւ բանակի մասին ֆեյքերի հոդվածներով գույքի բռնագրավման մասին օրինագիծը։
395 խորհրդարանականներ, այդ թվում՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ստորագրել են քրեական օրենսգրքի հակապետական հոդվածներով գույքի բռնագանձման մասին օրինագծի տակ:
Օրինագծի համաձայն ՝ հակառուսական գործունեության համար կարելի է զրկվել ոչ միայն ունեցվածքից, այլ նաեւ ՌԴ զինված ուժերի մասին ֆեյքերի, ծայրահեղականության կոչերի կամ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար Փաստաթուղթը նախատեսում է հատուկ, զինվորական կամ պատվավոր կոչումից, դասային աստիճանից եւ պետական պարգեւներից զրկում: Բացի ունեցվածքից, կարելի է զրկվել նաև արժեքներից, եթե դրանց օգտագործումը Ռուսաստանի անվտանգության դեմ ապացուցվի։ Գույքն, առաջին հերթին, կձերբակալվի, իսկ արդեն հետաքննություն անցկացնելուց հետո ՝ կբռնագրավվի ։