Մենք երբեք չենք հրաժարվել և միշտ պահպանել ենք բանակցությունների պատրաստակամությունը․ Լավրով
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց ոչ այն մասին, թե ինչպես պահպանել Կիևի ներկայիս ղեկավարներին իշխանության ղեկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հիշեցնեմ, որ մենք երբեք չենք հրաժարվել և միշտ պահպանել ենք բանակցությունների պատրաստակամությունը։ Բանակցությունները պետք է անցկացվեն ոչ թե այն մասին, թե ինչպես իշխանության ղեկին պահել Կիեւի ռեժիմի պարագլուխներին եւ անձնատուր լինել նրանց երեւակայություններին, այլ երկրի ավերիչ տասնամյա թալանի եւ նրա ժողովրդի նկատմամբ բռնության ժառանգության հաղթահարման մասին»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...