Ֆինանսների նախարարի վարորդը մեքենան վարել է առանց համարանիշների․ նրան տուգանել են
Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է՝ ավտոմեքենայի առջևի հատվածում չունենալով համարանիշ։ Այս մաին հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարեկները Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերել են Toyota Land Cruiser Prado-ն ու վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության:
Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի համարանիշները լինում են «077 ԼԼ 55», նշված ավտոմեքնան հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Նշենք, որ նախարարը նշված ավտոմեքենայով է աշխատանքի մեկնում ու աշխատանքից տուն վերադառնում: Արդյոք նա նկատել է, որ իր վարորդը իրեն աշխատանքի և տուն է ուղեկցում՝ մեքենայի վրա չունենալով համարանիշ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...