ԵԽԽՎ-ում կքննարկեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կասեցնելու հարցը․ ինչ է սպասվում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X-ի միկրոբլոգում։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Համապատասխան որոշումն ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո:
Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Ըստ քաղաքական գործչի՝ այսօր դրամատիկ էսկալացիա է Ադրբեջան ներքին քաղաքականության մեջ, որտեղ շատանում են քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազարից ավելի մարդ:
«Մեր վեհաժողովի զեկուցողներին երեք անգամ հնարավորություն չտրվեց 2023-ին այցելել Լաչինի միջանցք: Իսկ այսօր արդեն Եվրոպական խորհուրդը չի ստանում Ադրբեջանի նախագահի ընտրությանը հետևելու հրավեր»,- ասել է պատգամավորը:
Շվաբեի համոզմամբ՝ դա համագործակցության բոլոր օրենքների բացահայտ և աններելի խախտում է, փորձ՝ խարխլելու Եվրոպական խորհուրդը և հանդես գալու մյուս բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դեմ: Գերմանացի օրենսդիրի համոզմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի այդ ամենի համար, պետք է կասեցվեն նրա լիազորությունները: Շվաբեն դիմել է ԵԽԽՎ-ի անդամներին տալ հստակ արձագանք: Նախագահողի առաջարկից հետո դահլիճում ներկա պատգամավորների ձայների գերակշիռ մեծանասնությամբ հարցը դրվել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քննարկմանը:
Հունվարի 24-ի երեկոյան բանավեճի ընթացքում քննարկվելու է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման կամ վավերացման հարցը: Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ կարող է որոշում կայացվել վավերացնել պատվիրակության լիազորությունները, կասեցնել դրանք կամ կասեցնել մասամբ: Մինչև այդ Ադրբեջանի պատվիրակները կարող են մասնակցել նիստերին, սակայն իրավունք չեն ունենա մասնակցել իրենց հարցով քվեարկությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...