Ռազմական
Դոնեցկի շուկայում ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Դոնեցկի շուկայում ուկրաինական զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հունվարի 21-ին Ուկրաինայի կողմից գնդակոծության հետեւանքով զոհվել է շրջանի 28 բնակիչ։
«Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Տեքստիլշչիկ միկրոշրջանում հրետանային կրակի հետևանքով զոհվել է 27 խաղաղ բնակիչ, ևս 25 մարդ տարբեր աստիճանի ծանրության վիրավորվել է, այդ թվում՝ երկու դեռահաս», - գրել է Պուշիլինը Telegram-ի իր ալիքում։
Նախնական տվյալներով՝ Կուրախովսկի և Կրասնոգորովսկի ուղղություններից 152 մմ և 155 մմ տրամաչափի հրետանու համակցված հարված է հասցվել միկրոշրջանի վրա, որտեղ գտնվում է շուկան։
Նմանատիպ հոդվածներ
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Մեկ օրում երկրորդ սպանությունը՝ Վարդենիսում. հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. ՀՀ ՊՆ
Բելառուսն իր դաշնակիցների վրա ռազմական հարձակումը կդիտարկի որպես հարձակում իր տարածքի վրա
Կարմիր ծովում հութիների հարձակումների հետևում կանգնած են Իրանն ու «Հեզբոլլահ»-ը. Reuters
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0