Որն է Ուկրաինայի հակամարտությունից ԱՄՆ-ի օգուտն ըստ Կուլեբայի
ԱՄՆ-ի համար Ուկրաինայի հակամարտությունից օգուտն այն է, որ նրանք պահպանում են իրենց զինվորների կյանքը, ովքեր ստիպված չեն մասնակցել Ռուսաստանի հետ ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Sputnik գործակալությունը։
«Մենք առաջարկում ենք անվտանգության համաշխարհային շուկայում լավագույն գործարքը. տվեք մեզ գումար, տվեք մեզ զենք, և մենք աշխատանք կկատարենք»,- ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Ավելի վաղ Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը ԱՄՆ-ից նոր օգնություն է սպասում «ցանկացած օր»:
«Մենք հավաստիացումներ ենք ստացել, որ օգնությունը ճանապարհին է... Դա կարող է տեղի ունենալ ցանկացած օր»,- ասել է նախարարը։
Նա նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան ամերիկյան հարկատուներից գումար չի գողանում, քանի որ այն միջոցների մեծ մասը, որոնք Վաշինգտոնը հատկացնում է Կիևին, ծախսվում է հենց ԱՄՆ-ում սպառազինության արտադրության վրա:
Նմանատիպ հոդվածներ
Տարոն Չախոյանը` Մեղրին «դատարկելու» վերաբերյալ լուրերի մասին
Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այս մասին հա...
Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հ...
ԱԳՆ-ն` հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպման մասին
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսվ...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...