Պակիստանի վարչապետը ընդհատել Է այցը Դավոս և շտապ վերադարձել երկիր
Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվաար-Ուլ-Հաք Կակարը ընդհատել է այցը Դավոսի տնտեսական ֆորում և ժամկետից շուտ վերադառնում է Պակիստան՝ Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին։ Այս մասին հայտնում է The News International թերթը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կաքարը հինգշաբթի օրը վերադառնում է Պակիստան՝ ընդհատելով իր այցը։ Նա պետք է վերադառնար հունվարի 22-ին։ Պաշտոնյայի խոսքով՝ վարչապետը ցանկացել է վերադառնալ չորեքշաբթի ուշ երեկոյան, սակայն չի կարողացել դա անել չվերթների չվացուցակի պատճառով, քանի որ Շվեյցարիա է մեկնել կոմերցիոն չվերթով»,- հայտնում է պարբերականը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունվարի 16-ի երեկոյան հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել Է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական հենակետին, որը գտնվում է Իրանին սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...
Համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք. Լավրով
Արևմուտքի երկրները չեն ցանկանում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությու...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...