ԱՄՆ-ում մոռանում են, որ խոսում են միջուկային տերության հետ․ Ղրիմից կոչ են արել հիշել ՌԴ-ի միջուկային զենքի մասին
ԱՄՆ-ն իր ծրագրերում և սպառնալիքներում պետք է հիշի, որ Ղրիմը միջուկային տերության մասն է։ Ռուսաստանի նման զենքի առկայության մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Իվան Շոնուսը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա մեկնաբանել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող սպա Բեն Գոջեսի խոսքերը, որը վստահ է՝ ով վերահսկում է Ղրիմը, նա կհաղթի հակամարտությունում: Նրա կարծիքով՝ թերակղզին վերադարձնելու համար այն պետք է «ոչ պիտանի դարձնել ռուսական զորքերի և ամբողջությամբ Ռուսաստանի համար»։
Զինվորականը խորհուրդ է տվել հեռահար զենք օգտագործել Հանրապետությունը մեկուսացնելու համար, այդ թվում՝ Ղրիմի կամուրջը ոչնչացնելու համար։
«ԱՄՆ-ում, ինչպես միշտ, իրենց ծրագրում բաց են թողնում այն փաստը, որ Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, և նրանք խոսում են միջուկային տերության հետ, որն իր դոկտրինում ամեն ինչ ունի»,- հորդորեց չմոռանալ պատգամավորը։
Փորձագետի կարծիքով՝ նման խոսակցություններ են տարվում, որպեսզի թաքցնեն ուկրաինական հակահարձակման ձախողումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Economist ամսագրին տված հարցազրույցում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր խնդիրն է անվանել Ղրիմի մեկուսացումը 2024 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...