Թրամփը պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի Պուտինի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաշալի հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա պատմել է իր կողմնակիցներին Այովա նահանգում Հանրապետական կուսակցության փրայմերիզում հաղթելուց հետո։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Ես Պուտինի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, մենք լավ ենք համագործակցում»,- ասել Է Թրամփը:
Նա նշել է, որ «դա լավ է, ոչ թե վատ»։
Նաև Այովայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ աշխարհը երբեք այդքան մոտ չի եղել Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը կկանխի այն։
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ այդ հակամարտությունը սկսվելու դեպքում չի ներկայացնի սովորական մարտադաշտ բանակների և երկու հակառակորդների ռազմական տեխնիկայի միջև: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը «շատ ավելի մասշտաբային» կլինի, քան առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները:
Անցյալ տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում ոչ ոք չի հաղթի, այդ թվում՝ ԱՄՆ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...