Սիրիայում տարհանում են ամերիկյան ռազմաբազան
Սիրիայում՝ Հասեկե նահանգի հյուսիսում, տարհանում են ամերիկյան ռազմաբազան, գրում է իրանական Tasnim-ը։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ իրանցի զինվորականները ավելի քան 20 բալիստիկ հրթիռ են արձակել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի օբյեկտների ուղղությամբ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ գործողության շրջանակներում իրանցի զինվորականները ճշգրիտ խոցել և ոչնչացրել են թիրախները՝ տարբեր տեսակի 24 բալիստիկ հրթիռների օգնությամբ:
Նշենք՝ մինչ այդ Սպիտակ տունը Իրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի վրա Իրանի հարձակումն անվանել էր «անխոհեմ» և «ոչ ճշգրիտ»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքու...
Թուրքական ԱԹՍ-ն Սիրիայում ոչնչացրել է ֆրանսիական Lafarge ընկերության ցեմենտի գործարանը
Թուրքական անօդաչուն Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է ֆրանսիական Lafarge ընկերության ցեմենտի գործարանը։ Այս մասին հայտնում...
Կուրսկում հայտարարվել է հրթիռային վտանգի մասին
Կուրսկում հրթիռային վտանգի ահազանգ է արձակվել, և բնակիչներին խորհուրդ է տրվել պատսպարվել առանց պատուհանների սենյակներում...
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացվեն
Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Ադրբե...