Թուրքական ԱԹՍ-ն Սիրիայում ոչնչացրել է ֆրանսիական Lafarge ընկերության ցեմենտի գործարանը
Թուրքական անօդաչուն Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է ֆրանսիական Lafarge ընկերության ցեմենտի գործարանը։
Այս մասին հայտնում է «Военный обозреватель» տելեգրամյան ալիքը՝ տեղադրելով ձեռնարկությանը հասցված հարվածի կադրերը։
Ավելի վաղ Lafarge SA ընկերությունը ճանաչել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և այլ զինված խմբավորումներին Սիրիայում ցեմենտի արտադրության իր գործարանի աշխատանքը պահպանելու համար գումար վճարելու փաստը և տուգանվել 778 մլն դոլարով։
ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդման մեջ ասվում է, որ Lafarge-ը (2015 թվականից մտնում է Holcim-ի խմբի մեջ) 2013 թվականի օգոստոսից 2014 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ահաբեկիչներին շուրջ 17 մլն դոլար է վճարել Սիրիայի հյուսիսում իր գործարանի վրա չհարձակվելու համար։
«Lafarge-ն ընդունել է մեղքը և իր վրա վերցրել այս սարսափելի հանցագործության պատասխանատվությունը», - հայտարարել է Նյու Յորքի Արևելյան օկրուգի դատախազ Բրեոն Փիսը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքու...
Սիրիայում տարհանում են ամերիկյան ռազմաբազան
Սիրիայում՝ Հասեկե նահանգի հյուսիսում, տարհանում են ամերիկյան ռազմաբազան, գրում է իրանական Tasnim-ը։ Հիշեցնենք՝ այսօր՝ հո...
Գազայում 115 լրագրող է զոհվել
Գազայի հատվածում հակամարտության սրվելուց հետո իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհված լրագրողների թիվը...
Կուրսկում հայտարարվել է հրթիռային վտանգի մասին
Կուրսկում հրթիռային վտանգի ահազանգ է արձակվել, և բնակիչներին խորհուրդ է տրվել պատսպարվել առանց պատուհանների սենյակներում...