Կիմ Չեն Ընը դիտարկում է Հարավային Կորեայի ամբողջական օկուպացման և այն Հյուսիսային Կորեայի կազմում ընդգրկելու հարցը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել փոփոխություններ կատարել ԿԺԴՀ սահմանադրության մեջ՝ նշելով Հարավային Կորեան որպես «անփոփոխ գլխավոր թշնամի», ինչպես նաև հավատարմություն հաստատել Հարավային Կորեայի «ամբողջական օկուպացմանը» նույնիսկ պատերազմի դեպքում: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Կորեական թերակղզում պատերազմի դեպքում կարևոր է դիտարկել Կորեայի Հանրապետության ամբողջական օկուպացման, ճնշելու, փոփոխելու և այն Հյուսիսային Կորեայի կազմում ընդգրկելու հարցը»,- ասել է Կիմ Չեն Ընը:
Նրա խոսքով՝ Սեուլը ԿԺԴՀ-ի սահմանադրության մեջ պետք է դիտարկվի որպես «մշտական գլխավոր թշնամի»։
Հունվարի 10-ին Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ տարածաշրջանում «պատերազմից խուսափելու մտադրություն չունի», մինչդեռ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով, Փհենյանը չի նախատեսում միակողմանի պատերազմ սկսել Հարավային Կորեայի դեմ։
Նույն օրը Կիմ Չեն Ինն ասել է, որ Կորեայի Հանրապետությունը դարձել է Փհենյանի տեսանկյունից ամենաթշնամական պետությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԿԺԴՀ-ն վերացնում է միջկորեական գործերի համար պատասխանատու հաստատությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...