Զելենսկին նշել Է Ուկրաինայի հաղթանակի գրավականը
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հավատը սեփական ուժերի և Ուկրաինայի հանդեպ կդառնա հաղթանակի գրավականը։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ տարվա առաջին երկու շաբաթներն իրեն լավատեսություն են ներշնչում, քանի որ հաջողվել է պայմանավորվել օգնության նոր փաթեթների շուրջ: Նա հայտարարել է, որ երկրի համար պետք է ավելացնեն դրոնների, հրթիռների եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցների արտադրությունը։
Ուկրաինայի առաջնորդը վստահ է, որ երկիրը կարող է միավորել ամբողջ աշխարհը, սակայն թե ինչ նպատակի համար է դա անհրաժեշտ, նա չի հստակեցրել:
Այնուամենայնիվ, Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Էդգար Նաույոկը մինչ այդ քննադատել էր դաշնային կառավարության քաղաքականությունը երկրում բյուջետային ճգնաժամի ֆոնին և հայտարարել, որ Ուկրաինայի ղեկավար Զելենսկին նպատակ ունի միայն «այլ բան վերցնել»:
Քաղաքական գործիչը քննադատել է Գերմանիայի կառավարությանը, որը Կիևին ռազմական օգնության ծախսերը 4 մլրդ եվրոյից հասցրել է 8 մլրդ եվրոյի: Պատգամավորն ընդգծել է, որ գերմանացի ֆերմերների բողոքները կարող են վերջ տալ կառավարության ոչ պիտանի քաղաքականությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...