Թուրքիան հրաժարվել է մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումին
Թուրքական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումին (ՀՏՖ), որը պետք է տեղի ունենա 2024 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշված է, որ ընթացիկ տարում միջոցառման առանցքային թեմաները կդառնան Մերձավոր Արեւելքում խաղաղ բանակցությունները: Բացի այդ, նիստի մասնակիցները ուշադրություն կդարձնեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցին։
Գործակալության տվյալներով՝ համաժողովին թուրքական պատվիրակության կազմում պետք է ժամաներ Հանրապետության ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը: Սակայն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է այդ միջոցառմանը պետության ներկայացուցիչներին չուղարկել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության վերաբերյալ քննադատական դիրքորոշման պատճառով:
Հունվարի 5-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան հարձակման է ենթարկվել այլ պետությունների կողմից: Նրա խոսքով՝ պատճառը մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ Հանրապետության դիրքորոշումն է և միջազգային հանրությանը ուղղված բաց կոչերը՝ պաշտպանելու պաղեստինցի ժողովրդին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...