ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Շիրազի փողոց ընթանալիս բախվել է ժողովրդին հայտնի՝ 15 թաղամասի շրջանաձև խաչմերուկի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:






Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Կոտայքում․ կա ձերբակալված
Հունվարի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր,...
Հրդեհ՝ Օշականում․ կա զոհ
Այսօր, ժամը 03:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշա...
Խոշոր վթար՝ Կոտայքում․ 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.co...
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա. կա վիրավոր
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմ...