Կրակոցներ՝ Կոտայքում․ կա ձերբակալված
Հունվարի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իրենց տան ուղղությամբ կրակում են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայր՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղ օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերոհիշյալ տան դարպասի ուղղությամբ՝ պատճառելով գույքային վնաս:
Պարզվել է, որ երեք երիտասարդներ, որոնցից երկուսը՝ Ուջան գյուղի, մեկը՝ Երևանի բնակիչ, գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով, գնացել են Քասախ և անհարգալից վերաբերմունք դրսևորել տան բնակիչների նկատմամբ, այնուհետև ուջանցի 33-ամյա երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել դարպասի ուղղությամբ՝ վնասելով այն:
33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խուլիգանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը...
Հրդեհ՝ Օշականում․ կա զոհ
Այսօր, ժամը 03:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշա...
Խոշոր վթար՝ Կոտայքում․ 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.co...
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա. կա վիրավոր
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմ...