Հրդեհ՝ Օշականում․ կա զոհ
Այսօր, ժամը 03:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից շինությունում (30 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։ Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա. կա վիրավոր
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաերթ՝ Կոտայքում. հետիոտնը տեղում մահացել է
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Արծրու...
Կրակոցներ՝ Կոտայքում․ կա ձերբակալված
Հունվարի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր,...