Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել. փաստաբան
ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դեռ ձերբակալված է, մինչ այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասել է Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Տիրան Խաչատրյանի գործով ոչ մի փոփոխություն չկա. առայժմ նա ձերբակալված է, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել, մեղադրանք դեռ չի առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել է, սակայն գործի ընթացքը ցույց կտա` մեղադրանք կառաջադրեն, թե ոչ, իսկ առաջադրելու դեպքում ինչ հոդված կառաջադրեն»,– նշել է փաստաբանը։
Հարությունյանը հայտնել է, որ այս գործով ևս 4 անձ է ձերբակալվել, սակայն նշել է, որ չի կարող ասել, թե ովքեր են։
«Ես ընդհանրական մեկնաբանություններ կարող եմ տալ, սակայն չեմ կարող մանրամասնել։ Հասկանալով, որ հանրային հնչեղություն կա, ես ինքս պարտավորվել եմ`եթե նորություն լինի, ես դա հրապարակային կներկայացնեմ։ Քանի որ այս ընթացքում դատավարական առումով որևէ բան չի փոխվել, դրա համար այլ մեկնաբանություններից ձեռնպահ եմ մնում։ Թող նախաքննությունն աշխատի, քննիչն աշխատի, նորմալ, օբյեկտիվ պատկերը ստանան»,– լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ–ի` Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել 47–ամյա մի տղամարդ։ Վնասվածք պատճառողը ձերբակալվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում։ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է երեկ` հունվարի 12-ին։ Ըստ ԶԼՄ–ների` հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Ձյան տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենի...
Բռնություն` շտապօգնության բժշկի նկատմամբ, երբ իր մասնագիտական պարտքն էր կատարում
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կ...
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո 3 անձինք ծեծի են ենթարկել. մանրամասներ` դեպքից
Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հա...
ՀՀ ՊՆ-ն` կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքների մասին
Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զ...