23 և 24-ամյա եղբայրները ձերբակալվել են. ոստիկանությունը` բժշկին ծեծի ենթարկելու դեպքի մասին
Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։
Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Հաղորդվում է, որ 23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել դեպքից:
Նմանատիպ հոդվածներ
Ձյան տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենի...
Բռնություն` շտապօգնության բժշկի նկատմամբ, երբ իր մասնագիտական պարտքն էր կատարում
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կ...
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո 3 անձինք ծեծի են ենթարկել. մանրամասներ` դեպքից
Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հա...
ՀՀ ՊՆ-ն` կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքների մասին
Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զ...