Զախարովան՝ Երևանի կենտրոնում նեոնացիստական խմբավորումների երթերի մասին
Ռուսաստանում ցավում են, որ ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պատշաճ ձևով չեն արձագանքել Երևանի կենտրոնում ազգայնամոլ երիտասարդների երթին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք խոր մտահոգությամբ ընդունեցինք ազգայնամոլների երթը, որը տեղի ունեցավ հունվարի 1–ին Երևանի կենտրոնում։ Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայկական իրավապահ ուժերը ոչ մի կերպ չեն խոչընդոտել հավաքի մասնակիցներին, որոնք տեսախցիկների առաջ, լրատվամիջոցների ներկայությամբ անթաքույց ներկայացրել են իրենց կողմնորոշումը՝ ձեռքերը վեր պարզելով նացիստական ողջույնի ձևով»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանում համոզված են, որ անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի ցանկացած դրսևորում։ Զախարովան նաև հավելել է, որ գրեթե 80 տարի առաջ ռուսներն ու հայերը, ինչպես նաև մյուս ժողովուրդների ներկայացուցիչները, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միասնաբար հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ՝ նշելով, որ Հայաստանը ՌԴ մյուս համախոհ երկրների հետ ամեն տարի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում հանդես է գալիս ի պաշտպանություն նացիզմի և նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարի ռուսական բանաձևի:
«Մենք գիտենք Հայաստանում մեր բարեկամների, մեր եղբայրների այս սկզբունքային դիրքորոշման մասին։ Պատմական ճշմարտության պահպանումն իսկական գործիք է դարչնագույն ժանտախտի վերածնունդը կանխելու համար»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին զորավար Գարեգին Նժդեհի արձանի մոտ հավաքվել էին նրա կողմնակիցները, որոնք ելույթներից հետո վանկարկում էին՝ «Միշտ հայ»:
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։ Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...