Ուկրաինան և Մեծ Բրիտանիան միլիարդավոր դոլարների չափով համաձայնագիր են կնքել
Ուկրաինան և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են կնքել անվտանգության երաշխիքների մասին։ Մեծ Բրիտանիան հայտարարել Է Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր պաշտպանական օգնության խոշորագույն փաթեթի մասին՝ 3 մլրդ դոլարի չափով։
Պայմանագիրը կգործի մինչև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։
Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը: Ուկրաինային անվտանգության ոլորտում երաշխիքներ տրամադրել պարտավորվել են «Մեծ յոթնյակի» բոլոր երկրները։ Մեծ Բրիտանիան առաջինն է:
Պայմանագիրը, որը բրիտանական իշխանություններն անվանում են «պատմական», նախատեսում է, որ Ուկրաինայի վրա նոր հարձակման դեպքում Մեծ Բրիտանիան «արագ և շարունակական» օգնություն կտրամադրի պաշտպանության ոլորտում:
Համաձայնագիրը նաեւ ձեւակերպում է այն օգնությունը, որը Լոնդոնն արդեն տրամադրում է Կիեւին, ներառյալ հետախուզական տվյալների փոխանակումը, համագործակցությունը կիբեռանվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, բուժաշխատողների եւ զինվորականների ուսուցումը:
Զելենսկու խոսքով՝ եթե Ուկրաինային նման երաշխիքներ տրվեին 1991 թվականին, ապա պատերազմը չէր սկսվի։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։«Հիմք ընդունելով վարչապետի առաջ...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...