Շուշիի բանտից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորները դժգոհություններ ունեն. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի բանտից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորներն ու դատապարտյալները դժգոհություններ են բարձրացնելու։
Մեզ ահազանգած կալանավորները նշում են, որ պատերազմից հետո Արցախում գտնվող կալանավորվածների ու դատապարտյալների նկատմամբ համաներում եղավ, ու բոլորը ազատ են արձակվել, եւ ինչու այդ համաներումը չի կիրառվում Արցախից տեղափոխված եւ այժմ ՀՀ-ում գտնվող դատապարտյալների կամ կալանավորների նկատմամբ, որոնք անազատության մեջ են: Ավելին՝ վերջին օրերին հարցեր ենք ստանում, թե, առհասարակ, համաներում ՀՀ-ում 2024 թվականին լինելու է, թե ոչ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել գրավոր։ Կսպասենք նախարարության պաշտոնական պատասխանին»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև
Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։ Ինչպես փոխանցում են ադրբեջա...
Ալիևը` Արցախի ղեկավարների հետագա ճակատագրի մասին
«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշու...
Մենք ոչ մի տեղ չենք գնալու․ Ալիևը՝ «հայելային հետքաշման» մասին
Բաքուն չի պատրաստվում զորքերը դուրս բերել պայմանական սահմանից։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին...
«Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք». Արմեն Գրիգորյան
Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին. «Ընդդիմության 4 պատգամավոր` Գեղամ Մանուկյ...