Դպրոցներում բուժքույրերն առաջնակի զննություն կանեն. Ավանեսյան
Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ ակտիվացում է նկատվում, գրանցված դեպքերը համադրելի են նախորդ տարվա հետ։ Դպրոցներում հունվարի 15-ից բուժքույրերն առաջնակի զննություն կանեն, ախտնշանների դեպքում աշակերտներին տուն կուղարկեն: Այս մասին ասուլիսում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը, խոսելով սուր շնչառական վարակների դեպքերի մասին, հայտնեց, որ թե՛ գրանցված դեպքերի, թե՛ հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածության մասով ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում:
«Այս տարվա ցուցանիշները համադրելի են նախորդ տարիներին: Այսինքն՝ մենք տվյալ սեզոնին բնորոշ որոշակի ակտիվացման շրջանում ենք գտնվում»,-ասել է նախարարը:
Դպրոցները տոնական օրերից հետո վերաբացվել են անցյալ շաբաթ, նախարարությունը հսկում է բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում 2 տոկոսը: Ավանեսյանը վստահեցնում է՝ ունեն գործողությունների հստակ պլան, եթե այդ տոկոսն աճի միտում գրանցի:
«Երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվի ֆիլտրման միջոցառումը: Առավոտյան բուժքույրերը պետք է առաջնակի զննություն անեն, և, եթե գրանցեն որոշակի ախտանշաններ, ապա երեխային կուղարկեն տուն: Անհրաժեշտության պարագայում պետք է նաև դիմել բժշկի»,-նշել է նախարարը:
Բացի այդ՝ պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի: Հիվանդանոցներում թե՛ ռեանիմացիոն, թե՛ մահճակալային ֆոնդը նախարարության խիստ հսկողության տակ է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հանգամանքներում է ժամկետային զինծառայողը սպանել պայմանագրային զինծառայողին. մանրամասներ` ՔԿ-ից
Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կ.Կ․-ի սպանության վերաբերյալ վարույթով ձերբակալված ժամկետային զինծառայողը կալա...
Ոստիկանները բերման ենթարկել Տիրան Խաչատրյանին, որը կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ. ԶԼՄ
Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողն...
Շաբաթ օրերին անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանվածներին. մանրամասներ
Առաջիկա շաբաթ օրերին՝ ՄՔԾ տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց: Այս մասին հա...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...