Աթենքում ՌԴ դեսպանատուն անհայտ փոշով ծրար են ուղարկել

Աթենքում Ռուսաստանի դեսպանատուն անհայտ փոշիով ծրար են ուղարկել։ Այս մասին հաղորդում է ERT հունական հանրային հեռուստատեսությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Անհայտ բաղադրության փոշիով կասկածելի ծրարը մտել է Ռուսաստանի դեսպանատուն»,- ասվում է հրապարակման մեջ:


Պսիխիկո շրջանում դիվանագիտական առաքելության շենքի մոտ են ժամանել ոստիկանությունն ու հրշեջ բրիգադը։ Այնտեղ է մեկնել նաև տարերային աղետների արձագանքման հատուկ ջոկատը։


Ռուսաստանի դեսպանատնից ավելի ուշ հայտնել են, որ աշխատակիցների կյանքին և անվտանգությանը վտանգ չի սպառնում:


«Հունվարի 12-ի առավոտյան Հունաստանի փոստի բաժանմունքից դեսպանատուն ծրար է ստացվել, որի վրա որպես ուղարկող երկիր նշված է Ֆինլանդիան»,- հստակեցրել են դիվանագիտական ներկայացուցչությունում:


Հունական հատուկ ծառայությունները նախնական ստուգում են անցկացրել եւ ծրարը տարել հետազոտության:

Քաղաքականություն