Տիրան Խաչատրյանը կրակոցնե՞ր է արձակել․ ինչ է կատարվել Կոտայքում

Գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արամուս բնակավայրում գտնվող ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 47-ամյա տղամարդ։


Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմասուս գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ կես ժամ անց Աբովյանի բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 1977 թվականին ծնված մի տղամարդ:


Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ միջադեպի մասնակիցներից է նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ 


ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ձերբակալել են։ Նշվում է, որ Կոտայքի մարզում՝ «Էրիկի մոտ» հացատանը խնջույքի ժամանակ, մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ իրավական համակարգում, ըստ նախնական վարկածի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, անձամբ իրեն պարգևատրված զենքով, կրակոցներ է արձակել։ Միջադեպի ժամանակ կա Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը, ով ապրում է Ակունք գյուղում։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


Ըստ լրատվամիջոցին հասած նախնական տեղեկությունների՝ Խաչատրյանը կրակոցները արձակել է Պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի կողմից պարգևատրված զենքով։


Քննչական կոմիտեից Auroranews-ին հայտնեցին, որ նման դեպք եղել է, տուժած անձ կա, քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի մի քանի հովածներով։


«Իրականացվում է նախաքննութոյուն դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու ուղղությամբ․ ակտիվ գործողություններ են իրականացվում։ Սակայն այս պահին տվյալ վարույթի վերաբերյալ հավելյան տեղեկատվություն տրամադրելը չի բխում քրեական վարույթի նախաքննության շահերից։ Դրանց վերաբերյալ հետագայում տեղեկատվություն կհրապարակվի»,- ասացին Քննչական կոմիտեից։





Քաղաքականություն