Վարդան Ղուկասյանը՝ իրեն «Հանրային ձայն» կուսակցությունից հեռացնելու մասին
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։
Ըստ Ղուկասյանի՝ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։
«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»»,–ասել է նա։
Ղուկասյանի խոսքով՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել կուսակցության կանոնադրությամբ։
«Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, մինիմում 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնեն դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, բերդու՞մ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը»,- նշեց նա։
Ըստ Ղուկասյանի՝ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ Արտակ Գալստյանի հետ են շարունակելո՞ւ, թե՞ Վարդան Ղուկասյանի։
Նա նշել է, որ հունվարի 19–ին պարզ կլինի՝ կուսակցության անդամները մնում են իր, թե Արտակ Գալստյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...
Այն, ինչը պատճառ կդառնա, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք․ Իրանի դեսպան
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ի...
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։«Հիմք ընդունելով վարչապետի առաջ...