Դա չի կարող խորը հետևանքներ չունենալ․ Պեսկով
ԱՄՆ-ը Մոսկվային չի տեղեկացրել Սպիտակ տան վարչակազմի կողմից ռուսական ակտիվների առգրավման մասին որոշմանը աջակցելու մասին, Վաշինգտոնի հետ կապի ուղիներ գրեթե չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, մենք գրեթե չունենք կապի ուղիներ, ոչ ոք ոչ ոքի չի տեղյակ պահել»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հասցեին ազգային անվտանգության խորհրդի գրությունը, հայտնել էր, որ Սպիտակ տունը պաշտպանում է օրինագիծը, որն ուղղված է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավմանը:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը ցանկանում է համակարգել գործողությունները G7-ի այլ երկրների հետ, որպեսզի, մասնավորապես, նվազեցնի օտարերկրյա ներդրողների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ վստահության խաթարման ռիսկը, նշում Է գործակալությունը:
«Իհարկե, խոսքը շատ սադրիչ հայտարարության մասին է, որը հայտարարում է մեր սեփականության, մեր ակտիվների նկատմամբ անօրինական գործողությունների հնարավորության մասին։ Դա չի կարող խորը հետևանքներ չունենալ։ Մենք այդ մասին խոսել ենք»,- ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։ Այսօր նա նախագահ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...
Այն, ինչը պատճառ կդառնա, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք․ Իրանի դեսպան
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ի...