ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու ենք «զոռով» վերադարձնում այն մարդկանց, որոնք չեն ցանկանում ապրել ՀՀ-ում․ Արսենյան
2023թ-ի ընթացքում Հայաստանը Եվրամիության երկրներից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, ՀՀ-ի կողմից դրական պատասխանի է արժանացել 92,99 տոկոսը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 92,99 տոկոսը չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարվում է հետընդունել իր քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում։
«Շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևաբար ովքեր հետընդունման ենթակա չեն, բնականաբար, հայտի շրջանակներում դրական պատասխանի չեն արժանանում»,- մանրամասնեց Սարգսյանը։
Ըստ նրա՝ վիճակագրական առումով մեր երկիրը բավականին լավ իրավիճակում է։ Սա նաև վստահություն է տալիս ԵՄ մեր գործընկերներին շարունակել ռեադմիսիոն (հետընդունում) գործընթացի շրջանակում ՀՀ-ի հետ համագործակցությունը։
ՆԳ փոխնախարարը հավելեց, որ ամենից շատ հետընդունման հայտ է ստացվում Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Լեհաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեյցարիայից։ Այս շարքում կան երկրներ, որոնցից ստացված հայտերին ՀՀ-ն 100 տոկոսով դրական է արձագանքել։
Նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը նկատեց. «Խոսքը վերաբերում է մեր այն քաղաքացիներին, ովքեր գտել են՝ չեն ուզում ապրել ՀՀ-ում ու հեռացել են: Այս համաձայնագիրը մեր քաղաքացիներին ՀՀ վերադարձնելու մասին է, որոնք օրինական կամ ոչ օրինական ելքեր են գտել՝ ՀՀ-ից հեռանալու համար, չեն ցանկանում ապրել այստեղ: Իմ կարծիքով՝ բավարարելով եվրոպական կառավարությունների ցանկությունները, ինչ-որ տեղ մարդկանց բան ենք պարտադրում, որն իրենք չեն ուզում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք, որ դադարեցնեմ այս քննարկումը․ Փաշինյանը՝ նախարարներին
Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևին պատասխան չե՞ք տալու․ հարց ՊՆ փոխնախարարին
Եթե կարիք լինի որևէ հայտարարության համարժեք պատասխանելու ՊՆ-ն իր կայքէջերում և լրագրողներին կտեղեկացնի։ Այս մասին ԱԺ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ․ Ավինյան
Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինասյանը՝ Բաքվում գտնվող գերիների հարցով իրականացվող աշխատանքների մասին
Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք․ երեք տասնյակից ավելի մեր գերիները վերաֆարձան Հայաստան, և Հայաստանն իր կողմից երկ...