Մահացել է Մելանյա Թրամփի մայրը

Հունվարի 9-ին 78 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփի մայրը՝ Ամալյա Կնավսը։ Այս մասին Մելանյա Թրամփը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։

Թրամփն իր մորն անվանել է ուժեղ կին, ով իրեն միշտ շնորհքով, ջերմությամբ և արժանապատվությամբ է պահում։ Նախկին առաջին տիկնոջ խոսքով՝ Ամանդան ամբողջությամբ նվիրված է եղել ամուսնուն, դուստրերին, թոռանը ու փեսային։ Մելանյա Թրամփը նշել է, որ կկարոտի մորը և կշարունակի հարգել ու սիրել նրան։

ABC հեռուստաընկերության տվյալներով՝ Կնավսը մահացել է Ֆլորիդայում։



Քաղաքականություն