ԵԱՏՄ երկրներում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը
Հայաստանի ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը: Այն վավերացնելու վերաբերյալ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով:
«Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորումը ԵԱՏՄ պետությունում: Վերջնանպատակն է աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար»,-նշել է Մարտիրոսյանը:
Այսպիսով, այլևս փորձաքննություն անցնելու կարիք չի լինի:
Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև մինչև համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով:
Այս պահի դրությամբ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ղազախստանն են, որ դեռ չեն վավերացրել համաձայնագիրը: Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է` պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով. ՔԿ
Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. մեկ անձ ձերբակալվել է: Այ...
Զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա. «Հրապարակ»
Հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը։Ժամկետային...
Մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագ...