Չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքներին, որի մասին երեկ խոսվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
«Հասարակական լայն հնչեղություն ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքների հետ կապված ցանկանում եմ տեղեկացնել.
Օղակաձև զբոսայգու հիմնական նշանակությունը քաղաքի օդը մաքրելն է, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու մարդկանց համար հանգստի վայր ծառայելն է։
1990-ական թվականներին այգում շատ ծառեր հատվել են: 2000-ական թվականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության են տրվել, անկանոն կառուցապատվել, կանաչ գոտիները վերածվել են սրճարանների։ Ներկայումս Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում նույնպես նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները և կանաչապատ տարածքները: Տարածքում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել, կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև այդ տարածքներում առկա են անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր չէ այգու օգտագործման ձևերը արդյունավետ կառավարելիության բերել, ապահովել այգու էկոհամակարգի կայունությունը: Այգին կորցրել է իր նպատակային նշանակությունը:
Քաղաքացիների հանգիստը այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման:
Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները այս պահին շարունակվում են, որի շրջանակում առաջարկվում է.
Հատակագծային օպտիմալ լուծումներով ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց՝ նպատակակետերի հասանելիության ամենակարճ հեռավորությամբ ու դրանց երկայնքով կարճատև հանգստի հարթակներով, ջրային մակերեսներ (շատրվաններ, հարթ կառույցներ, սպորտային գոտիներ, ինչպես նաև հաճախորդների սպասարկման և զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու բարեկարգման այլ տարրեր):
Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում, շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ (սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվи համապատասխան միջավայր):
Հասարակական լայն քննարկում ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հետ կապված տեղեկացնում եմ, որ նշված հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը:
Շախմատի տան շենքը ենթակա է պահպանման՝ ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները: Ավելին, բարեկարգվելու և տեսքի են բերվելու դրանց հարակից տարածքները:
Այս պահին թեմայի վերաբերյալ սա ամբողջական իրազեկումն է, հետագայում՝ Երևանի քաղաքապետարանն իր պաշտոնական հարթակներով հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է` պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով. ՔԿ
Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. մեկ անձ ձերբակալվել է: Այ...
Զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա. «Հրապարակ»
Հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը։Ժամկետային...
Մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագ...