ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասան Բեռլին․ 500-ից ավելի տրակտորներով և մեքենաներով համազգային բողոքի շաբաթ

Բրանդենբուրգյան դարպասների դիմաց շարվել են գերմանացի ֆերմերների 560 տրակտորներ և մեքենաներ։ Այսպես սկսվեց ֆերմերների բողոքի շաբաթը՝ ընդդեմ դիզելային վառելիքի հարկային արտոնությունները չեղարկելու կառավարության ծրագրի:


Ճանապարհները միանգամից արգելափակվում են երկրի շատ շրջաններում։ Տրանսպորտի անցման համար մնում է միայն վթարային գոտին։ Գրում են, որ ակցիաները պաշտոնապես գրանցված են, և իշխանության կողմից բռնության կիրառումն անթույլատրելի է։


Ֆերմերների ասոցիացիայի համազգային բողոքի շաբաթը կավարտվի հունվարի 15-ին Բեռլինում ցույցով։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայում ֆերմերները գիշերվանից բողոքի զանգվածային ակցիա են անցկացնում:

Քաղաքականություն

Պատահարներ