Սա մեսիջ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին․ Մինասյան
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է մարզային հաստատություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրած անբարեխիղճ աշխատանքների փաստերը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ստուգվում է մրցույթների հայտարարման գործընթացը, կամ եթե աշխատանքը հանձնված է, ապա հանձնման-ընդունման ակտերը ստորագրված են, թե՝ ոչ։ Կա այդ ամենի մեջ անհամապատասխանություն, թե ոչ»,- ասաց նա։
Գրիգոր Մինասյանը վստահեցրեց, որ եթե ինչ-որ անհամապատասխանություն արձանագրվի, ապա կլինեն վարույթներ և աշխատանքի անբարեխիղճ կատարումը չի կարող անհետևանք մնալ։
«Հիմա բոլոր գործընթացները բաց ու թափանցիկ են ընթանում։ Սա մեսիջ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, թե ինչպես պետք է աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- նշեց նախարարը։
Մինասյանի խոսքով՝ երկու մարզպետ արդեն հեռացվել է աշխատանքից, որոշ պաշտոնյաների նկատմամբ էլ պատժամիջոցներ են կիրառվել:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին։Նա մի շարք խախտումներ էր արձանագրել, ինչի արդյունքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեցին։ Իսկ հունվարի 5–ին նա Արմավիրի մարզ էր այցելել, որից հետո պաշտոնանկ արվեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թոմ դե Վաալը նշել է՝ ռուսների արած միակ դրական բանը ԼՂ-ում
Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում...
Սա ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար․ Թոմ դե Վաալ
2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակ...
Ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը կօգնի հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ մանրամասնում է Մինասյանը
Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն է։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփ...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...