Ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը կօգնի հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ մանրամասնում է Մինասյանը
Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն է։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը կօգնի հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։
Նրա խոսքով՝ նախարարությունն ուսումնասիրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի փորձը, սկսել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակումը, որը պետք է ընդունվի Հռոմի ստատուտի վավերացումից հետո։
«Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն է՝ միջազգային փորձագետների հետ աշխատելով»,- ասաց Մինասյանը։
Այնուհետև, ըստ նախարարի, Հայաստանի քննչական մարմինները կկարողանան հետաքննությանը ներգրավել միջազգային դատախազների։
«Նրանք գալով Հայաստան և ծանոթանալով փաստաթղթերին՝ մասն են դառնում այդ դատավարության, և այս դեպքում Հայաստանը հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ, այլ ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ»,- նշեց Մինասյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Թոմ դե Վաալը նշել է՝ ռուսների արած միակ դրական բանը ԼՂ-ում
Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում...
Սա ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար․ Թոմ դե Վաալ
2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակ...
ՀՀ ԱԳՆ-ն` Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին
Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան...