Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը հայտնվել է սկանդալի կիզակետում իր հոսպիտալացման մասին ծանուցման ուշացման պատճառով, չի պատրաստվում լքել պաշտոնը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերին։
«Նախարար Օսթինը մտադիր չէ հեռանալ պաշտոնից։ Նա կենտրոնացած է՝ շարունակելու աշխատել և ծառայել ի բարօրություն մեր երկրի պաշտպանության», - ասել է Ռայդերը «Fox News» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Օսթինի հնարավոր հրաժարականի շուրջ լուրերը։
Նախորդ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պենտագոնը երեք օր գաղտնի է պահել Օսթինի հոսպիտալացման մասին տեղեկությունը Սպիտակ տնից։
ԱՄՆ պաշտպանության նախարարը հոսպիտալացվել է հունվարի 1-ին՝ պլանային բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Ավելի վաղ Օսթինը վստահեցրել էր, որ իր առողջական վիճակը բարելավվում է՝ միաժամանակ խոստովանելով, որ կարող էր հանրությանը ավելի պատշաճ ձևով տեղեկացնել իր առողջական խնդիրների մասին։
Նշենք, որ Պենտագոնի ղեկավարը 70 տարեկան է։ Նա ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։
Նմանատիպ հոդվածներ
Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև
Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։ Ինչպես փոխանցում են ադրբեջա...
«Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք». Արմեն Գրիգորյան
Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին. «Ընդդիմության 4 պատգամավոր` Գեղամ Մանուկյ...
Ալիևը` Արցախի ղեկավարների հետագա ճակատագրի մասին
«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշու...
Մենք ոչ մի տեղ չենք գնալու․ Ալիևը՝ «հայելային հետքաշման» մասին
Բաքուն չի պատրաստվում զորքերը դուրս բերել պայմանական սահմանից։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին...