Արտակարգ դեպք՝ Տավուշում. հրդեհ է բռնկվել Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող մեքենայում
Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Գրել է «Շամշյանը»։
Տեղում նույն վաշտի պարեկներ Արտակ Գրիգորյանն ու Արկադի Ներսիսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն:
Պարզվել է, որ այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Էջմիածնում ինքնասպան է եղել ԱԱԾ աշխատակիցը
Ողբերգակամ դեպք՝ Արմավիրի մարզում. ավտոտնակում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել
ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթա...
Հրկիզել են Մալաթիա-Սեբաստիայի երեխաների համար նախատեսված խաղահրապարակը
Այսօր՝ հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարան...