Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է 20 ուսանող-ակտիվիստների

Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է 20 ուսանող-ակտիվիստների՝ Սեուլում նախագահի վարչակազմի համալիրի տարածք առանց թույլտվության ներթափանցելու փորձի համար: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Ձերբակալվածները «Կորեայի համալսարանների առաջադիմական միություն» կազմակերպության անդամներ էին։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք փորձել են մուտք գործել Յոնսան շրջանի համալիրի տարածք դարպասի և ցանկապատի միջոցով։ Մինչ այդ նրանք բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով հատուկ հետաքննություն կազմակերպել առաջին տիկնոջ նկատմամբ՝ արժեթղթերը շահարկելու կասկածանքով և հանդիպում էին պահանջում վարչակազմի պաշտոնյաների հետ: Ոստիկանությունը նախատեսում է պարզել ակտիվիստների մտադրությունները ։


Հարավային Կորեայի խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը վերահսկում է ընդդիմությունը, ավելի վաղ օրինագիծ է ընդունել նախագահի տիկնոջ նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին, պետության ղեկավարը վետո է դրել նրա վրա:



Քաղաքականություն

Պատահարներ