
Բարձր պատրաստվածության ռեժիմ` սառնամանիքների պատճառով. ՌԴ

Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանվել սպասվող սառնամանիքների կապակցությամբ: Այս մասին հայտնել է քաղաքապետ Շաֆրան Տեպշինովը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Էլիստայում մտցվել է «բարձր պատրաստվածության»ռեժիմ, այդ պատճառով կոմունալ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ձևավորվել են հերթապահ բրիգադներ և վթարային պահեստ»,-ասել է Տեպշինովը Telegram-ի իր ալիքում կոմունալ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո, որը նվիրված էր հաջորդ շաբաթ ջերմաստիճանի կտրուկ անկմանը:
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Էլիստայում շաբաթ և կիրակի օրերին սպասվում է մինչև 8 աստիճան տաքություն, երկուշաբթի օրվանից կանխատեսվում է մինչև -2 աստիճան ցուրտ, չորեքշաբթի գիշերը ջերմաչափի սյունը կիջնի մինչև -13 աստիճան: