Կհեռարձակի արդյոք Հանրայինը Սուրբծննդյան պատարագը` չնայած տարաձայնություններին

Հանրային հեռուստաընկերությունը հունվարի 6-ի առավոտյան կհեռարձակի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ մատուցվող Սուրբծննդյան պատարագը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Առաջին ալիքի հանրային կապերի բաժնի պատասխանատու Աննա Օհանյանը:


Հանրային հեռուստաընկությունից հայտնեցին, որ կայքի ծրագրում արդեն առկա է Սուրբծննդյան պադարագի ժամը:


Հիշեցնենք, որ Հնարային հեռուստաընկերության և Մայր Աթոռի միջև աննախադեպ բանավեճ էր սկսվել՝ Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը չհեռարձակելու շուրջ։


Նշենք՝ Մայր Աթոռը տարեմուտին հայտարարել էր, որ այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չի համարվել և մերժվել է։


Ի պատասխան Հնարային հեռուստաընկերության էլ պարզաբանել էին, որ Մայր Աթոռն է պահանջել չհեռարձակել Կաթողիկոսի ուղերձը:

Քաղաքականություն

Պատահարներ