Ռուսաստանը ծրագրում է Իրանից բալիստիկ հրթիռներ գնել
Ռուսաստանը ծրագրում է Իրանից գնել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։
Դա կընդլայնի Մոսկվայի կարողությունը՝ հարվածելու ուկրաինական ենթակառուցվածքին հակամարտության կարևոր պահին:
Մոսկվայի ծրագրերը խորը անհանգստություն են առաջացրել Բայդենի վարչակազմում: Դրանք առաջացել են այն բանից հետո, երբ Կոնգրեսի աջակցությունը ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակվող ռազմական օգնությանը թուլանում է: Օրենսդիրները դեռ պետք է ընդունեն օրինագիծ, որը լրացուցիչ ֆինանսավորում կապահովի Ուկրաինային:
«Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Իրանից փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու ռուսական բանակցություններն առաջ են ընթանում», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Իրանական հրթիռների մատակարարումը կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա գարնանը, եթե գործարքը կայանա:
Պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստանն արդեն սկսել է արձակման կայաններ և մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներ ստանալ նաև Հյուսիսային Կորեայից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր զինվորական հրամանատարներին հանձնարարել է «ռազմավարական համբերություն»...
Իրաքում ԱՄՆ հարվածի հետևանքով զոհվել է շիա շարժման հրամանատարը
Ամերիկյան զինուժը հարված է հասցրել Բաղդադում, ինչի հետևանքով սպանվել է իրանամետ շիական «Հըզբոլլահ ալ-Նուջաբա» շարժման հր...
«Հեզբոլլահ»-ը հաստատել է իր ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը
«Հեզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը...
Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Կիևում 7 քաղաքացի է զոհվել
Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն 7 զոհ կա։ «Տելեգրամ» ալիքի իր էջում այս մասին...