Իրաքում ԱՄՆ հարվածի հետևանքով զոհվել է շիա շարժման հրամանատարը
Ամերիկյան զինուժը հարված է հասցրել Բաղդադում, ինչի հետևանքով սպանվել է իրանամետ շիական «Հըզբոլլահ ալ-Նուջաբա» շարժման հրամանատարներից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
Նշվում է, որ հարվածը հասցվել է ավտոմեքենային։ Հրամանատարի անունը չի նշվում։ Մահացել է ևս մեկ մարդ։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ շարժումը նախկինում հարձակվել է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերի վրա։
Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր «Հըզբոլլահ ալ-Նուջաբայի» հրամանատարներից մեկը, առնվազն վեց մարդ վիրավորվել էր։ Սպանվածը հայտնի էր որպես Աբու Թաքվա, ով ղեկավարում էր շարժման 12-րդ բրիգադը և նաև իրաքյան շիա աշխարհազորային ալ-Հաշդ ալ-Շաաբիի կողմնակիցն էր:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր զինվորական հրամանատարներին հանձնարարել է «ռազմավարական համբերություն»...
Ռուսաստանը ծրագրում է Իրանից բալիստիկ հրթիռներ գնել
Ռուսաստանը ծրագրում է Իրանից գնել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝...
«Հեզբոլլահ»-ը հաստատել է իր ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը
«Հեզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը...
Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Կիևում 7 քաղաքացի է զոհվել
Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն 7 զոհ կա։ «Տելեգրամ» ալիքի իր էջում այս մասին...