Մտահոգություններն ու անհանգստությունները խորանում են. ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի առաջարկներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը համատեղ հայտարարություն են տարածել․
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին։
Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։
Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ. «Հետք»
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նա...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...
Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհ...